
«Փյունիկ» ՖԱ-ից հեռացել է հարձակվող Օլեգ Կոժուշկոն։ Ավարտվել է ֆուտբոլիստի հետ պայմանագրի ժամկետը։
23-ամյա ուկրաինացին ավարտված մրցաշրջանում «Փյունիկի» կազմում անցկացրել է 14 խաղ՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Օլեգ Կոժուշկոյին ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։