«Փյունիկ-2»-ում հանդես եկող Էմին Սնջոյանը, Աշոտ Բաղդասարյանը, Միքայել Ասլանյանը, Վահե Բեգոյանը, Էդգար Կարապետյանը, Դանիել Աղբալյանը, Վլադիմիր Ալլահվերդյանը, Էդգար Հայրապետյանը, Արթուր Պատատյանը և Էրիկ Ավետիսյանը հեռացել են «Փյունիկից»։
Ավարտվել է ֆուտբոլիստների հետ պայմանագրերի ժամկետները։
«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության գնացող մեր սաներին մաղթում ենք խաղաղ ծառայություն։