
«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի։ Թիմին է միացել 25-ամյա կիսապաշտպան Արամ Քոչարյանը։
Արամ Քոչարյանը «Բանանցի» (ներկայիս «Ուրարտու») սան է։ Հանդես է եկել «Արարատ, «Լոկոմոտիվ, «Գանձասար և «Լոռի ակումբներում։
«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող խաղ է մաղթում Արամ Քոչարյանին։
Ֆուտբոլիստի հետ հարցազրույցը բաց չթողնելու համար բաժանորդագրվեք մեր յութուբյան ալիքին։