
«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի։ Թիմին է միացել 22-ամյա կիսապաշտպան Էդգար Մովսեսյանը։ Էդգար Մովսեսյանը Բանանցի (ներկայիս Ուրարտու) սան է։ Հանդես է եկել «Ֆորեստա» (Ռումինիա), «Նոա» և «Վան» ակումբներում։
«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող խաղ է մաղթում Էդգար Մովսեսյանին։
Ֆուտբոլիստի հետ հարցազրույցը բաց չթողնելու համար բաժանորդագրվեք մեր յութուբյան ալիքին։