
«Փյունիկ» ՖԱ-ն երկարաձգել է պայմանագրերը դարպասապահ Ստանիսլավ Բուչնևի և կիսապաշտպան Արթուր Գրիգորյանի հետ։
2 ֆուտբոլիստներն էլ Փյունիկին միացել են 2020թ․ ամռանը։
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում Ստանիսլավ Բուչնևը Փյունիկի կազմում անցկացրել է 19 խաղ՝ 9 խաղում անառիկ պահելով սեփական դարպասը։
Արթուր Գրիգորյանը նույնպես մասնակցել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 19 խաղի։
«Փյունիկ» ՖԱ-ն հաջող մրցաշրջան է մաղթում Ստանիսլավ Բուչնևին և Արթուր Գրիգորյանին։