
«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի։ Թիմին է միացել 26-ամյա պաշտպան Վասպուրակ Մինասյանը։ Վասպուրակ Մինասյանը մեր ակումբի սան է։
«Փյունիկի» գլխավոր թիմի կազմում Վասպուրակ Մինասյանը մասնակցել է 99 խաղի։ Ֆուտբոլիստը հանդես է եկել նաև «Գանձասար» և «Ալաշկերտ» ակումբներում։
«Փյունիկ» ՖԱ-ն բարի վերադարձ և հաջող խաղ է մաղթում Վասպուրակ Մինասյանին։