
«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի։ Թիմին է միացել 31-ամյա պաշտպան Հայկ Իշխանյանը։
Իշխանյանը հայ ֆուտբոլասերներին հայտնի է մի շարք հայկական ակումբներում իր ելույթներով։ Ֆուտբոլիստը հանդիսամում է նաև Հայաստանի Ազգային հավաքականի թեկնածու, որի կազմում անցկացրել է 13 խաղ։
«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող խաղ է մաղթում Հայկ Իշխանյանին։
«Ուրախ եմ «Փյունիկ» տեղափոխության առթիվ։ Այս ակումբը հայկական ֆուտբոլի դրոշակակիրներից է և մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի «Փյունիկը» կրկին հայտնվի առաջնության առաջատարների թվում։ Այստեղ լավ կոլեկտիվ է հավաքված և միասին կատարած լավ աշխատանքի արդյունքում մենք կարող ենք լուծել մեր առջև դրված խնդիրները»։
Հայկ Իշխանյան