0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Պաշտոնական հայտարարություն․ Յուրի Գարեգինյան

«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի։ Թիմին է միացել 27-ամյա կիսապաշտպան Յուրի Գարեգինյանը։ 

Գարեգինյանը Փյունիկի սան է, հանդես է եկել «Արարատ» և «Նոա» ակումբներում։

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2020/21 խաղարկությունում Գարեգինյանը մասնակցել է 13 խաղի։ Յուրի Գարեգինյանը 1 անգամ հրավիրվել է նաև Հայաստանի հավաքական՝ մասնակցելով Վրաստանի հավաքականի դեմ խաղին (2:2):

«Փյունիկ» ՖԱ-ն բարի վերադարձ և հաջող խաղ է մաղթում Յուրի Գարեգինյանին։

Վերջին նորություններ