
«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի։ Թիմին է միացել 25-ամյա բրազիլացի եզրային կիսապաշտպան Կառլոս Ժամիսոն Տելես դոս Սանթոս Ջունիորը՝ Ժունինիոն։ Ֆուտբոլիստը հանդես է եկել բրազիլական Իտաբայանա և Պարանա ակումբներում՝ մասնակցելով բրազիլական Ա և Բ սերիայի խաղերի, ինչպես նաև Բրազիլիայի գավաթի խաղարկությանը։
«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ է մաղթում Ժունինիոյին և մաղթում հաջող խաղ։
«Ուրախ եմ «Փյունիկ» տեղափոխության համար։ Այստեղ է հանդես գալիս իմ հայրենակից Իգոր Լեյտեն և նրանից միայն լավ բաներ եմ լսել Հայաստանի և «Փյունիկի» մասին։ Հուսով եմ՝ կկարողանամ իմ խաղով օգնել թիմին հաղթանակներ տանել։ Արդեն հասցրել եմ մարզումներ անցկացնել թիմի հետ և կարող եմ ասել, որ շատ մարտունակ թիմ է։ Անհամբերությամբ սպասում եմ մրցաշրջանի մեկնարկին։ Մեր երկրպագուները կարող են վստահ լինել, որ ամեն ինչ անելու ենք նրանց ուրախացնելու համար։ Առաջ «Փյունիկ»։
Ժունինյո