
«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի։ Թիմին է միացել 31-ամյա պաշտպան Զորան Գայիչը։ Սերբ ֆուտբոլիստը հանդես է եկել սերբական «Մլադոնեվաչ, «Ռադ», «Բորսա», բուլղարական «Արդա», ինչպես նաև չեխական «Բոհեմիանս», «Զլին», «Զբրոյովկա» ակումբներում։
Զորան Գայիչը 6 խաղ է անցկացրել նաև Եվրոպա լիգայի խմբային փուլում։
«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող խաղ է մաղթում Զորան Գայիչին։