
«Փյունիկի» 2007թ․ առաջին թիմը հաղթող է ճանաչվել 2020/21թթ. մինչև 14 տ. մանկապատանեկան առաջնության A խմբում։ Չեմպիոնության համար վճռորոշ խաղում մեր թիմը 2:0 հաշվով հաղթել է «Միկա-07»-ին։
Գևորգ Գրիգորյանի թիմը 14 խաղում վաստակել է 36 միավոր։
Խփած 12 գոլով թիմի լավագույն ռմբարկու է դարձել Արամե Մինասյանը։