
«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի։ Թիմ է վերադարձել 34-ամյա դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը։ Մելիքսեթյանը մեր թիմի սան է և 2009/10 մրցաշրջանում «Փյունիկի» կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն։
Հայաստանում Մելիքսեթյանը հանդես է եկել «Իմպուլս», «Գանձասար», «Ուլիս», «Արարատ», իսկ Իրանում՝ «Սարչեշմե», «Պայկան», «Գահար Զագրոս» ակումբներում։
«Փյունիկ» ՖԱ-ն բարի վերադարձ և հաջող խաղ է մաղթում Գրիգոր Մելիքսեթյանին։
Բաժանորդագրվեք մեր յութուբյան ալիքին՝ բաց չթողնելու համար Գրիգոր Մելիքսեթյանի հարցազրույցը։