
«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի։ Թիմին է միացել «Սոչիի» 23-ամյա կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը, ով մեր թիմում կխաղա վարձակալական հիմունքներով։
Հիշեցնենք, որ Վարդանյանը «Փյունիկից» էր տեղափոխվել «Սոչի»։ Մեր թիմի կազմում Վարդանյանն անցկացրել է 69 խաղ՝ դառնալով 13 գոլի հեղինակ։
Վարդանյանը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2018/19 մրցաշրջանի արդյունքներով «Armenian Soccer» կայքի անցկացրած քվեարկության արդյունքում ճանաչվել է առաջնության լավագույն ֆուտբոլիստ:
2018/19 մրցաշրջանի արդյունքներով Վարդանյանը «Instat»-ի և «Sportal.am»-ի վարկածներով ճանաչվել է նաև առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ և լավագույն հարձակվողական ոճի կիսապաշտպան:
Հայաստանի հավաքականի կազմում Էրիկ Վարդանյանն անցկացրել է 4 խաղ՝ դառնալով 1 գոլի հեղինակ։
«Փյունիկ» ՖԱ-ն բարի վերադարձ և հաջող մրցաշրջան է մաղթում Էրիկ Վարդանյանին։
«Փյունիկ» տեղափոխությունս շատ արագ ստացվեց։ Երկար ժամանակ չեմ խաղացել և հիմա պետք է ամեն ինչ անեմ լավագույն մարզավիճակիս վերադառնալու և թիմին օգնելու համար։ «Փյունիկն» ինձ համար հարազատ ակումբ է։ Այստեղ անցկացրել եմ հիանալի տարիներ և մշտապես զգացել եմ ակումբի և երկրպագուների աջակցությունը։ Կփորձեմ ուժերիս ներածին չափով օգտակար լինել թիմին, որպեսզի «Փյունիկը» կրկին բարձր հորիզոնականներ զբաղեցնի մրցաշարային աղյուսակում»։
Էրիկ Վարդանյան