
«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի։ Թիմին է միացել 32-ամյա պորտուգալացի հարձակվողական ոճի կիսապաշտպան Ուգո Ֆիրմինոն։ Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է պորտուգալական Կովա-դա-Պյեդադեն։
Ուգո Ֆիրմինոն արդեն միացել է թիմին և մասնակցում է թիմի ուսումնամարզական հավաքին Դիլիջանում։
«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող մրցելույթներ է մաղթում Ուգո Ֆիրմինոյին։