«Փյունիիկ» ակադեմիայում տեղի ունեցավ սեմինար հանդիպում «Փյունիիկ» ՖԱ-ի ղեկավարության և մարզչական շտաբի միջև։
Հանդիպման ժամանակ իրենց խոսքով հանդես եկան «Փյունիիկ» ՖԱ սեփականատեր/նախագահ Արթուր Սողոմոնյանը, «Փյունիիկ» ՖԱ նախագահի խորհրդական Վադիմ Վիզեն և «Փյունիիկ» ՖԱ փոխնախագահ Ալեքսանդր Տարխանովը։
«Փյունիիկ» ՖԱ ակադեմիայի մարզչական շտաբին ներկայացվեց ակումբի նոր փիլիսոփայությունը, որի շուրջ եղավ քննարկում։ Առաջիկայում նոր փիլիսոփայությունը կներկայացվի արդեն պաշտոնապես։
«Նոր մրցաշրջան է սկսվում և մենք ցանկանում ենք շատ բան փոխել։ Մենք ուսումնասիրում ենք այն ամենը, ինչ կատարվում է աշխարհում, համաշխարհային ֆուտբոլում, այն երկրներում, որտեղ ֆուտբոլն առաջընթաց է գրանցում։ Մենք հասկանում ենք, որ շատ հարցերում հետ ենք մնում նրանցից։ Անհնարին ոչինչ չկա, ամեն ինչ էլ հնարավոր է շտկել։ Այդ իսկ պատճառով մեր ակումբը հիմա լրջորեն աշխատում է նոր ծրագրի, նոր փիլիսոփայության վրա, որը պետք է տա իր արդյունքը։ Մենք ուսումնասիրում ենք առաջատար երկրների փորձը, բայց հասկանում ենք, որ պետք է մեր սեփական ծրագիրը գործարկենք, որն արդեն արել ենք՝ հաշվի առնելով հայկական մտածելակերպը, այսօրվա հնարավորությունները։ Այսօրվա հանդիպմանը մենք հրավիրել էինք մեր բոլոր մարզիչներին։ Մենք բացատրեցինք, թե ինչով է տարբերվում մեր նոր փիլիսոփայությունը նախորդից։ Փոփոխությունները բավականին տեսանելի են։ Կարծում եմ, որ այս տարվա արդյունքներով մենք արդեն կտեսնենք արդյունքները։
Ես չեմ կարող միանշանակ պատասխանել։ Կան բաներ, որոնցից մենք գոհ ենք։ Կան շատ լավ՝ տաղանդավոր ֆուտբոլիստներ, բայց մենք նախատեսում ենք արմատական փոփոխություններ իրականացնել։ Մենք հասկանում ենք, որ ֆուտբոլիստ դառնալու համար 3 բան է պետք. բարոյահոգեբանական որակներ, ֆուտբոլային որակներ և ինտելեկտուալ որակներ։ Այս 3 որակներից մեկի բացակայության պարագայում հնարավոր չէ լուրջ ֆուտբոլիստ դառնալ։
Երբ այլ ակադեմիաների ենք նայում՝ նույնն էլ «Փյունիկում» էր, մենք ավելի շատ ուշադրություն էինք դարձնում ֆուտբոլային որակներին։ Հիմա մենք փոխում ենք մեր քաղաքականությունը։ Մենք ցանկանում ենք առաջին տեղում դնել բնավորության, բարոյահոգեբանական որակների կոփումը, երեխաներից այնպիսի մարզիկների ստեղծումը, որոնք կկարողանան հասնել իրենց նպատակներին, hետո արդեն ֆուտբոլը:
Այն, ինչ այսօր բացատրեցինք մեր մարզիչներին, եթե փորձենք կարճ ձևակերպել, այն կհնչի այսպես՝ «Մենք երեխաներին ոչ թե ֆուտբոլ ենք սովորեցնում, այլ սովորեցնում ենք զարգանալ»։ Եթե մենք նրանց սովորեցնենք զարգանալ, ֆուտբոլ խաղալ արդեն իրենք էլ կսովորեն, իսկ մենք կօգնենք նրանց։ Բայց հիմնականը՝ մենք պետք է սովորեցնենք նրանց, նրանք պետք է հասկանան, որ այն տարիքում են, որ երեխան, չնայած դա միայն երեխաներին չի վերաբերում, մեծերը նույնպես, բայց դա այլ պատմություն է։ Ինչ վերաբերում է երեխաներին, խոսքը գնում է հենց զարգանալու մասին։ Մենք պետք է այնպես անենք, որ «Փյունիկ» ակադեմիայի յուրաքանչյուր ֆուտբոլիստ մշտապես զարգանա։ Այսօր կարողանա ավելին, քան երեկ, իսկ վաղը՝ ավելի քան այսօր»։
Արթուր Սողոմոնյան
«Փյունիկ» ՖԱ սեփականատեր
________________________________________________
«Մեզ մոտ հիմա մրցաշրջանի սկիզբն է։ Նոր մրցաշրջանը ցանկանում ենք թարմացումով սկսենք։ Լավ ակադեմիայում, ինչպիսին «Փյունիկի» ակադեմիան է, իր մարզչական կազմով, դեռևս պատանի, բայց լավ ֆուտբոլիստներով, մենք ցանկանում ենք սկսել թարմացումով, գլխավոր առաջադրանքն առաջիկա տարիների համար դա երեխաների առավելագույն զարգացումն է։ Դա մեզ թույլ կտա դաստիարակել բարձրակարգ ֆուտբոլիստների նաև գլխավոր թիմի համար։ Իհարկե, արդյունքը չի անտեսվում, բայց մենք մի փոքր ավելի կենտրոնանում ենք երեխայի զարգանալու վրա։ Վաղը, մարզիչների հետ սեմինարի ժամանակ ես ելույթ կունենամ ուսման հետևողականության, մեթոդիկայի մասին։ Ակումբի նախագահի դրած նպատակը երիտասարդների զարգացվածությունն է։ Բոլոր առաջադեմ տեխնոլոգիաները պետք է մեր տրամադրության տակ լինեն, իսկ մարզիչները պետք է կարողանան կատարյալ տիրապետեն դրան։ Հենց այդ մասին էլ կզրուցենք ամբողջ շաբաթ։ Ֆուտբոլիստների զարգացման հիմքում մենք դնում ենք կորդինացիոն ունակություններիը, տեխնիկական պատրաստվածությունը, արագությունը։ Այն ամենը, ինչով տարբերվում է ժամանակակից ֆուտբոլը և մենք պետք է սովորեցնենք դա մեր երիտասարդ ֆուտբոլիստներին»։
Վադիմ Վիզե
«Փյունիկ» ՖԱ նախագահի խորհրդական
________________________________________________________
Ակումբի նախագահը նույնպես հանդես եկավ իր խոսքով, կապված նրա հետ, թե ինչ է ուզում տեսնել մարզիչների կողմից և ֆուտբոլիստների կողմից, որոնց մարզում են այդ մարզիչները։ Վադիմ Վիզեն խոսեց ծրագրի մասին։ Նա այստեղ սեմինար է անցկացնում՝ լավ սեմինար, թե ինչպես է պետք աշխատել, խաղի ժամանակ ինչպես է այդ ամենը ազդում։
Խոսվեց այն մասին, թե ո՞վ է մարզիչը, ինչպես պետք է դրսևորի իրեն, տեխնիկայի մասին։ Մենք զբաղվում ենք տեխնիկայով։ Ես այստեղ վարպետության դասեր եմ տալիս, տեսանկարում ենք, որպեսզի նրանք տեսնեն, թե ինչպես է պետք անել։ Շատ թափթփվածություն կա թիմերում և ցանկալի է, որ նրանք ավելի մաքուր աշխատեն գնդակով։ Տեխնիկան դա այն չէ, երբ տալիս ես գնդակը և ասում՝ խաղացեք։ Տեխնիկայում շատ մանրուքներ կան, որոնք պետք է հաշվի առնել։ Մարզիչը պետք է հետևի այդ ամենին և շտկի։ Մարզիչը պետք է ֆուտբոլիստների հետ մասնակցի պրոցեսին։ Սովորեցնելու համար պետք է կարողանալ անել և ցույց տալ։ Այդ ժամանակ երեխաները կսովորեն, թե ինչպես է պետք անել։ Այսօր «Փյունիկի» երկրորդ թիմի հետ մարզում էինք եզրային փոխանցումները և նրանք չէին կարողանում անել։ Մի փոքր աշխատեցինք և նրանք արդեն կարողացան անել և սկսեցին գոլեր խփել։ Երեկ նայում էինք, փոխանցումները լավը չէին, ոչ-ոք չէր կարողանում գոլ խփել։ Այսօր 30 րոպե ժամանակ հատկացրեցինք և ես ասացի, թե ոտքը ինչպես պետք է աշխատի։ Խոսեցինք, մարզեցինք և սկսեց աշխատել։ Մարզիչը պետք է այնպես անի, որ ֆուտբոլիստը ամեն օր ինչ-որ բան սովորի։
Ես «Չելսիում» էի և այնտեղ զրուցում էի ակադեմիայի տնօրենի հետ, նա ասաց, որ այսօր փողոցային ֆուտբոլը բացակայում է և մենք պետք է 1 ու կես ժամում երեխաներին սովորեցնենք։ Ամենօրյա աշխատանքի արդյունքում մենք նրանցից արդեն պատրաստի ֆուտբոլիստներ ենք ստանում։ Այստեղ նույնպես փորձում ենք այնպես անել, որ մարզիչները երեխաներին ամեն օր ինչ-որ բան սովորեցնեն։ Եթե նրանք տեխնիկապես զարգացած լինեն, լավ ֆուտբոլիստներ կդառնան։
Ալեքսանդր Տարխանով
«Փյունիկ» ՖԱ փոխնախագահ