
«Փյունիկ» ՖԱ-ն՝ մեծացնելով իր գործունեության աշխարհագրությունը նոր մասնաճյուղեր է բացում Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանում։
«Փյունիկը» թիմեր կունենա Նոյեմբերյան քաղաքում և Բերդավան գյուղում։
Նշված մասնաճյուղերում արդեն իսկ կա ընդունելություն 7 և 8 տարեկան երեխաների համար։
Նոյեմբերյանի մասնաճյուղում ընդունելության համար կարող եք զանգահարել 098370638 հեռախոսահամարին։
Բերդավանի մասնաճյուղում ընդունելության համար՝ 098911619 և 077553848 հեռախոսահամարներին։
Հիշեցնենք, որ «Փյունիկ» ՖԱ-ն մասնաճյուղեր ունի նաև Դիլիջան քաղաքում, ինչպես նաև Մրգաշատ և Դարակերտ գյուղերում։