
Հայաստանի Մ-19տ. հավաքականը ս/թ օգոստոսի 30 -ից սեպտեմբերի 05-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-Ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք, որի շրջանակներում ս/թ սեպտեմբերի 3-ին և 5-ին Մ-19տ. հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպումներ ՝ Լիտվայի Մ-19տ. հավաքականի հետ:
«Փյունիկից» Հայաստանի Մ19տ. հավաքական է հրավիրվել հարձակվող Լևոն Վարդանյանը։
«Փյունիկ» ՖԱ-ն հաջողություն է մաղթում Հայաստանի Մ19 հավաքականին առաջիկա խաղերում։