
«Փյունիկ» ՖԱ֊ն նոր համալրում ունի։ Թիմին է միացել 29-ամյա կենտրոնական պաշտպան Նիկիտա Բարանովը։ Էստոնացի ֆուտբոլիստը հայ ֆուտբոլասերներին հայտնի է Երևանի «Ալաշկերտում» իր մրցելույթներով։
Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է Մալթան ներկայացնող «Համրուն Սպարտանսը»։ Նիկիտա Բարանովը հանդիսանում է նաև Էստոնիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ։
«Փյունիկ» ՖԱ֊ն բարի գալուստ և հաջող մրցելույթներ է մաղթում Նիկիտա Բարանովին։
Նշենք, որ առաջիկայում «Փյունիկ» ՖԱ֊ն կհայտարարի ևս 1 տրանսֆերի մասին։
Նիկիտա Բարանովի հետ հարցազրույցը բաց չթողնելու համար բաժանորդագրվեք մեր յութուբյան ալիքին։