0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Հայտնի է «Փյունիկի» մրցակիցը VBET Հայաստանի գավաթի խաղարկությունում

Այսօր ՀՖՖ գրասենյակում տեղի է ունեցել VBET Հայաստանի Գավաթի 2021/22թթ. խաղարկության վիճակահանությունը։

1/8 եզրափակչում «Փյունիկը» կմրցի ԲԿՄԱ-ի հետ։ Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 17-ին, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում և կսկսվի ժամը 19։30-ին։

1/8 եզրափակչում կազմել են հետևյալ զույգերը.

ԲԿՄԱ - «Փյունիկ»

«Լեռնային Արցախ» - «Արարատ-Արմենիա»

«Շիրակ» - «Նորավանք»

«Վան» - «Սևան»

Ավելացնենք, որ «Ալաշկերտը», «Նոան», «Ուրարտուն» և գործող գավաթակիր «Արարատը» պայքարը կսկսեն 1/4 եզրափակչից:
 

Վերջին նորություններ