
«Փյունիկ» ՖԱ֊ն նոր համալրում ունի։ Թիմին է միացել 28-ամյա եզրային հարձակվող Կառլոս Միգել Տավարես դե Օլիվեիրան։
Պորտուգալացի ֆուտբոլիստը Լիսաբոնի «Բենֆիկայի» սան է։ Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է կիպրական Դահո Կոտոկոպիան։
Կառլոս Միգել Տավարես դե Օլիվեիրան «Փյունիկում» հանդես կգա 21 համարի ներքո։
«Փյունիկ» ՖԱ֊ն բարի գալուստ և հաջող մրցելույթներ է մաղթում Կառլոս Միգել Տավարես դե Օլիվեիրային։
Ֆուտբոլիստի հետ հարցազրույցը բաց չթողնելու համար բաժանորդագրվեք մեր էջին։