
«Փյունիկ» ՖԱ-ն և պաշտպան Հայկ Իշխանյանը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Ֆուտբոլիստը կարիերան կշարունակի ԲԿՄԱ-ում։
32-ամյա պաշտպանն այս ամռանն էր միացել «Փյունիկին» և VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում «Փյունիկի» կազմում անցկացրել է 4 խաղ։
«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Հայկ Իշխանյանին ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։