Հոկտեմբերի 8-ին և 11-ին Էստոնիայի ազգային հավաքականն Աշխարհի 2022թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում կմրցի համապատասխանաբար Բելառուսի և Ուելսի հավաքականների հետ։
Խաղերին մասնակցելու համար «Փյունիկից» Էստոնիայի ազգային հավաքական է հրավիրվել պաշտպան Նիկիտա Բարանովը։
«Փյունիկ» ՖԱ-ն հաջողություն է մաղթում Էստոնիայի հավաքականին առաջիկա խաղերում։