0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Հայ պատանիները՝ Մխիթարյանի հետքերով

Իտալական zona mista ամսագիրն այսպիսի վերնագրով անդրադարձել է «Փյունիկ-1-07»-ի պաշտպան Անդրանիկ Հակոբյանին։ Ահա թե ինչ է գրել պարբերականը:

Կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն, ով պատրաստվում է լքել Հռոմը, որպեսզի կրի «Ինտերի» մարզաշապիկը, հանդիսանում է իտալական Ա Սերիայում հանդես եկած առաջին և առայժմ միակ հայ ֆուտբոլիստը։ Միլանյան թիմ տեղափոխությունից հետո, նա կդառնա ակումբի 114-ամյա պատմության մեջ 51-րդ երկրի ներկայացուցիչը։ Սակայն, հայկական ֆուտբոլի գլխավոր աստղի հետևում կանգնած են նոր սերնդի պատանիներ, որոնց խաղը գնահատում են իտալական թիմերը։ Նրանցից երկուսը՝ Ալբերտ Գարեգինյանը (հարձակվող, 2008թ․ ծնված) և Անդրանիկ Հակոբյանը (պաշտպան, 2007թ․ ծնված) հանդես են գալիս համապատասխանաբար Հայաստանի Մ-14 և Մ-15 պատանեկան հավաքականներում (Հակոբյանը կրում է թիմի ավագի թևկապը)։ Երկուսն էլ՝ մարզիչ Մանվել Հայրապետյանի ուղեկցությամբ, ով Բերգամոյի Lena Academy-ի հիմնադիրն է, փորձաշրջան են անցել իտալական «Ատալանտայում» և «Սամպդորիայում»։ Պարոն Հայրապետյանը նրանց մասին ամենալավ կարծիքն է հայտնել և նրանց համար խոստումնալից ապագա է կանխատեսել ֆուտբոլային աշխարհում։ Գարեգինյանը՝ տաղանդավոր ձախլիկ է, ով սովոր է շրջանցել մրցակիցներին։ Հակոբյանն օժտված է հիանալի տեխնիկայով և ֆիզիկական տվյալներով ու խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում։

 

Վերջին նորություններ