«Փյունիկն» իր պատմության ընթացքում առաջին անգամ դուրս գալով Չեմպիոնների Լիգայի խաղարկության որակավորման 3-րդ փուլ, երկու հանդիպումների արդյունքով (0:2, 0:5) զիջեց Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդային» և ավարտեց իր ելույթները եվրոպական ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարում։
«Փյունիկը» հանդես կգա Եվրոպա Լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ փուլում, որտեղ մեր թիմի մրցակիցը կլինի Մոլդովայի չեմպիոն Տիրասպոլի «Շերիֆը»։
Վերջինս Չեմպիոնների Լիգայի որակավորման 3-րդ փուլում երկու հանդիպումներում (1:2, 1:2) զիջեց Չեխիայի չեմպիոն Պլզենի «Վիկտորիային»։
Նշենք, որ «Փյունիկ» - «Շերիֆ» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 18-ին, Երևանում։ Պատասխան խաղը՝ օգոստոսի 25-ին, Մոլդովայում։