0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Եղիշե Մելիքյանի և Եվգենի Կոչուկի մամուլի ասուլիսը «Շերիֆի» դեմ պատասխան խաղից առաջ

Որպես թիմի առաջատարներից մեկը` ինչպե ՞ս եք Ձեզ զգում հայկական թիմում:

Եվգենի Կոչուկ․ - Բարև ձեզ: Առաջատարներից մե՞կը: Ինձ լավ եմ զգում: Հիանալի է: Ինձ դուր է գալիս այս ակումբում խաղալը, լավ եմ զգում: Գոհ եմ:

Մասնագետները չէին ակնկալում, որ «Փյունիկը» նման բարձր մակարդակով հանդես կգա այս մրցաշրջանում: Ռումինական մամուլը գրում էր, որ «Փյունիկը» ընդհանրապես ուժեղ թիմ չէ: Ո՞րն է ձեր հաջողության գաղտնիքը: Ինչպե՞ս եք նման արդյունքների հասնում:

- Թիմային ոգի ու տքնաջան աշխատանք: Դա է մեր հաջողությունը:

Ինչպե՞ս եք գնահատում Ձեր թիմի շանսերը վաղվա խաղից առաջ:

- Բոլորը շանս ունեն, ամեն ինչ 50/50 է: Հավասար թիմեր են: Հաղթում է այն թիմը, որը ավելի մեծ ցանկություն ունի: 

Վաղը ովքե՞ր են Ձեզ աջակցելու տրիբունաներից: Ծնողնե՞րը:

- Իմ հարազատները, ընկերները, եվ իհարկե, «Փյունիկը», որը ես ներկայացնում եմ: Այնպես որ, աջակցություն լինելու է:

Դուք ունեցե՞լ եք հնարավորություն տեղափոխվելու «Շերիֆ», երբ հանդես էիք գալիս «Դաչայում»:

- Ոչ, ոչ կամ միգուցե չեմ լսել այդ մասին: «Դաչայում» ելույթներս ավարտելուց հետո ցանկանում էի կարիերաս շարունակել արտերկրում: Այդ պատճառով տեղյակ չեմ:

Այս հարցը մի անգամ չէ, որ Ձեզ ուղղել են: Ծանոթ լիենելով Հայաստանի ու Մոլդովայի առաջնություններին` ի՞նչ զուգահեռներ կարող եք անցկացնել:

 - Այս պահին Հայաստանի առաջնությունն ավելի ուժեղ է: 

Ֆուտբոլիստների կա՞րգի ու սելեկցիա՞յի առումով:

- Այդ թվում ևս:

Թե՞ ֆինանսապես:

- Հենց դրանից է կախված խաղացողների կարգը:

Այդ դեպքում, ինչո՞ւ դա չի անդրադառնում հայկական մյուս թիմերի վրա, որպեսզի նրանք էլ «Փյունիկի» նման կարողանան այսքան հեռու գնալ:

- Ես կարող եմ խոսել միայն «Փյունիկի», այլ ոչ թե մյուս թիմերի վերաբերյալ:

Դեռևս Դո՞ւք եք իրացնում ստանդարտ իրավիճակների մեծ մասը:

- Այո: Բայց ոչ բոլորը:

- Ձեր կարիերայի որոշակի հատվածներում կասկածներ են եղել Ձեր ֆիզիկական պատրաստվածության վերաբերյալ: Հիմա ինչպե՞ս եք Ձեզ զգում, վերե՞լքի վրա եք:

- Այո, այդ մասին շատ են խոսել, միշտ են խոսել, այդ թվում` դուք` առաջին հերթին լրագրողներդ: Չգիտեմ, ես չպիտի դրան գնահատական տամ, հավանաբար` ավելի լավ կամ վատ: Շատ ժամանակ է անցել: Ինձ լավ եմ զգում ու պատրաստ եմ վաղվա խաղին:

Եթե վայելում եք մարզչի վստահությունը, դա ուղի՞ղ ճանապարհ է դեպի հիմնական կազմ:

- Ես չգիտեմ` վաղը կլինեմ մեկնարկային կազմում, թե ոչ: Վաղը մարզիչը կհայտարարի կազմը, այդ ժամանակ էլ պարզ կլինի: 

Իսկ Ձեզ համար ո՞րն է ավելի նախընտրելի` խաղը սկսե՞լ մեկնարկային րոպեներից, թե՞ պահեստային նստարանից, օրինակ, երկրորդ խաղակեսում: Հնարավոր է, որ մարզիչը Ձեզ այլ կերպ է օգտագործում:

- Ցանկացած պարագայում ես պատրաստ եմ օգնել թիմին` նշանակություն չունի առաջին րոպեներից, թե պահեստային նստարանից: Գլխավորը` թիմին օգուտ բերելն է, երբեմն 10 րոպեում կարող ես ավելի շատ օգտակար լինել թիմին, քան ամբողջ 90 րոպեի ընթացքում: 

«Ժիլինան» չե՞ք կարոտում

- Ո՛չ, ինչի՞ համար։ Վաղուց է եղել: 

Արդեն փակ էջ է, ոչինչ չեք հիշո՞ւմ:

Իհարկե, հիշում եմ: Հիշողություններս դրական են: Բայց ես հիմա «Փյունիկում» եմ ու առաջին հերթին մտածում եմ իմ թիմի մասին: 

Ձեզ համար կա՞ սկզբունքային տարբերություն Եվրոպա լիգայի ու Կոնֆերենցիաների լիգայի խմբում հայտնվելու միջև: Մեծ տարբերություն կա՞:

- Իհարկե: Մենք ցանկանում ենք խաղալ Եվրոպա լիգայում:

Ինչո՞ւ, քանի որ այնտեղ հոնորարները ավելի խոշո՞ր են:

- Քանի որ այդ մրցաշարը ավելի հեղինակավոր է: 

 

Եղիշե Մելիքյան․ - Բարև ձեզ: Վաղը մեր թիմի համար շատ կարևոր օր է: Մենք կարող ենք պատմություն կերտել հայկական ֆուտբոլի համար: Մենք հասկանում ենք այդ պատասխանատվությունը: Մենք զգում ենք դա: Ցանկանում ենք ուրախացնել մեր երկրպագուներին ու արդյունքի հասնել: Դրա համար մենք ունենք մոտիվացիա ու պատրաստվածություն: Կարծում եմ` պատրաստ ենք վաղը լուծել մեր առջև դրված խնդիրները: Դա մեր ուժերի սահմաններում է:  Այնուամենայնիվ, թիմերի շանսերը գնահատում եմ հավասար: Ժենյան շատ ճիշտ նշեց` հանդիպել են երկու լավ թիմեր, սակայն մենք կանենք առավելագույնը: Մեր խնդիրն է` մեռնել կամ տանել մեր հաղթանակը: Մենք այդպես եք մոտիվացված: Վաղը պայքար է լինելու հանուն ապագայի: Մեր տրամադրվածությունը այդպիսինն է: Թիմը պատրաստ է թե՛  տակտիկապես, թե՛  հոգեբանորեն: Մենք արդեն շատ լավ ենք ճանաչում «Շերիֆին»: Նրանց հետ արդեն մեկ հանդիպում ենք անցկացրել, խորապես վերլուծել, ուսումնասիրել ենք: «Շերիֆը» թույլ տեղ ունի, որի վրա ճնշում ենք գործադրելու: Վաղը պարզ կլինի` կստացվի, թե ոչ: Մենք պատրաստվել ենք դրան տեսականորեն: Նրանց ուժեղ կողմերն էլ կարող են խնդիրներ ստեղծել մեզ համար, եթե մենք ճիշտ չկիրառենք մեր խաղային պլանը: Եթե հարցեր կան` խնդրեմ:

Իսկ ո՞րն է խաղային պլանը` բարձրից խաղալ, թե՞..․

- Լավ հարց է: Ես կպատասխանեմ այդ հարցին, եթե այդ կերպ կօգնեմ ձեր թիմին: Մեր խնդիրն է` լավ հարձակվել ու լավ պաշտպանվել: Ահա մեր ծրագիրը:

Ձեզ համար նախընտրե՞լի է պաշտպանվել, իսկ հնարավորության դեպքում հարձակվել: Այս պլանը ընդունե՞լի կարող է լինել Ձեզ համար:

- Մարզիչներ կան, որ այդպես են ասում, մյուսներն ասում են, որ եթե ցանկանում ես ունենալ լավ պաշտպանություն, պետք է հարձակվել, քանի որ պաշտպանությունը միայն նահանջ չէ, այլև հակապրեսինգ: Այդպես չէ՞, դա նաև բարձր պրեսինգն է, դա նույնպես պաշտպանություն է: Վաղվա համար մենք մեր պլանը ունենք, միայն կարող եմ ասել, որ մենք անակնկալ ենք պատրաստել մրցակցի համար: Ես կարծում եմ` մրցակիցը անակնկալի կգա մեր պատրաստած պլանից:

Ո՞րն է «Շերիֆի» առավել ուժեղ կողմը:

- Նրանք խաղում են ուղղահայաց, կոմբինացիոն ֆուտբոլ: Խաղին դինամիկա են հաղորդում, արագ են գործում ու մտածում: Հիանալի ու անհատապես պատրաստված ֆուտբոլիստներ են հավաքված թիմում: Մի քանի ուժեղ կողմ ունեն` լավ ու արժանի մրցակից է: Տանը մենք կարող էինք թե՛ հաղթել, թե՛  պարտվել: Վաղը վտանգավոր խաղ է լինելու: Եվս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել, որ վաղը չենք խնայելու մեր առողջությունը հանուն հաղթանակի: 

«Շերիֆը» կկարողանա՞ր հաղթել Հայաստանի առաջնությունում:

- Լավ մրցակցություն կառաջարկեր, ինտրիգ կստեղծեր: Մեզ համար նույնպես լավ մրցակից կլիներ Հայաստանի առաջնությունում: 

Իսկ Դուք կհամարձակվե՞ք բարձր պրեսինգով խաղալ, քանի որ «Շերիֆը» շատ բարձրակարգ ու բարձրահասակ հարձակվող ունի: Եթե հետևում ձեզ համար տարածություններ առաջանան, պարտադիր չի լինի դրանք օգտագործելը:

- Կարծում եմ` եթե որոշենք խաղալ բարձր պրեսինգով, այդպես էլ կարող ենք օգտագործել մեր հնարավորությունները, քանի որ կարողանում ենք այդ տակտիկայով խաղալ, մեզ մոտ դա լավ է ստացվում: Մեկ անգամ չէ, որ մրցակցին դրա համար պատժել ենք: Բայց` այո, բարձր պրեսինգը իրենից ներկայացնում է վտանգ բաց թողնել հակագրոհ: Բայց բարձր պրեսինգով նաև գոլ խփելու հնարավորություն ես ստանում: 

Դուք` հայերդ, ինչպես միշտ, քաջ ու համարձակ մարդիկ եք:

- Այո: Հատկապես` ես ու իմ թիմը: Ինչպես իմ ֆուտբոլիստը նշեց, մենք ունենք թիմային ոգի, մենք սիրում ենք հաղթել ու ձգտում ենք դրան, իսկ եթե պարտվում ենք, դա ընդունում ենք, քանի որ մենք պրոֆեսիոնալներ ենք: Մենք գիտենք` ինչպես պարտվել, ճիշտ հետևություններ անել ու առաջ շարժվել: Բայց մենք ցանկանում ենք ռիսկի գնալ ու ցույց տալ, թե ինչի ենք ունակ, հարձակվել, պաշտպանվել ու պրեսինգի դիմել: Էլ ի՞նչ պլան է պետք: Մենք գաղտնիքներ չունենք: Մեր գաղտնիքը` հարձակվել, պրեսինգի գնալ, նահանջել ու հաղթել: Ահա, թե որն է մեր խնդիրը:

 

Վերջին նորություններ