0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

«Փյունիկ» ՖԱ-ն վերականգնեց իր տարբերանշանի չեմպիոնական աստղը

«Փյունիկ» ՖԱ-ի տարբերանշանի վրա այսուհետ կրկին կփայլի 10 և ավելի չեմպիոնություն խորհրդանշող աստղը։

Նշենք, որ այն մեր ակումբի տարբերանշանի վրա հայտնվել էր դեռևս 2009 թվականի մրցաշրջանից՝ կապված «Փյունիկի» նվաճած 10-րդ չեմպիոնության հետ։

2014 թվականի հունիսին ներկայացված «Փյունիկ» ՖԱ-ի նոր տարբերանշանի վրա կրկին պահպանվեց 10 և ավելի չեմպիոնություն խորհրդանշող ոսկեփայլ աստղը։

Սակայն 2018 թվականի ակումբի տարբերանշանի փոփոխությունից հետո այն այլևս պատկերված չէր դրա վրա։

Կարևորելով մեր ակումբի նվաճումներն ու հանդիսանալով անկախ Հայաստանի ամենատիտղոսակիր թիմը՝ «Փյունիկ» ՖԱ-ն վերականգնեց իր տարբերանշանի չեմպիոնական աստղը։

Վերջին նորություններ