Ուրախ ենք տեղեկացնել, որ «Փյունիկ» ՖԱ-ի շարքերն է համալրել 23-ամյա պաշտպան Էրիկ Սիմոնյանը։
Էրիկն «Ուրարտու» ակումբի սան է․ 2020 թվականի հունիսին Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության վերջին տուրի՝ «Փյունիկի» դեմ խաղում նա իր նորամուտն է նշել «Ուրարտուի» գլխավոր թիմում։
2021/22 թթ․ մրցաշրջանի երկրորդ հատվածից առաջ Սիմոնյանը տեղափոխվել է ԲԿՄԱ։ Բանակայինների կազմում անցկացրած երկու տարիների ընթացքում նա մասնակցել է 55 խաղի ու դարձել 2 գոլի հեղինակ։
2024 թվականի հունվարին Էրիկ Սիմոնյանը վերադարձել է «Ուրարտու», որտեղ ելույթ է ունեցել նախորդ 2,5 տարիներին։ Ընդհանուր առմամբ, երիտասարդ ֆուտբոլիստն «Ուրարտուի» կազմում անցկացրել է 45 խաղ ու խփել 3 գոլ։
Էրիկը հանդես է եկել նաև Հայաստանի Մ-16, Մ-17, Մ-19 և Մ-21 տարեկանների հավաքականներում, իսկ 2021 թվականի մարտին` 17 տարեկանում առաջին անգամ հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական՝ դառնալով «Ուրարտուի» պատմության մեջ Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։
«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող մրցելույթներ է մաղթում Էրիկ Սիմոնյանին։