0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Դավիթ Դավիդյան. «Ինձ շատ լավ եմ զգում «Փյունիկում»

«Փյունիկի» հարձակվող Դավիթ Դավիդյանը խոսել է թիմում իր ադապտացիայի մասին և մեկնաբանել իր գործակալի խոսքերը, կապված ֆուտբոլիստի՝ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում թիմի հայտացուցակում չհայտնվելու հետ։
 
- Դավիթ, ինչպե՞ս ես քեզ զգում «Փյունիկում»
 
- Ես, որպես ֆուտբոլիստ ինձ շատ լավ եմ զգում «Փյունիկում»։ Ինձ այստեղ շատ լավ են ընդունել և ոչ մի հարցում չեն խաբել։ Երբ ես եկա «Փյունիկ»՝  լավ մարզավիճակ չունեի, բայց թիմը ու մարզիչը ինձ վստահեցին ու ես մասնակցեցի ՉԼ որակավորման փուլի խաղերին։ Ես ինձ շատ Լավ եմ զգում այստեղ, որովհետև հարգանք եմ զգում իմ հանդեպ։
 
- Այդ դեպքում ինչն է քո գործակալի նման բացասական արձագանքի պատճառը։
 
- Պատճառն այն է, որ ես չեմ խաղալու Կոնֆերենցիաների լիգայի խբային փուլում ու ես ինքս տխուր եմ, որ դուրս եմ մնացել հայտացուցակից։ Բայց հայտացուցակում չհայտնվելը կապված է իմ մարզավիճակի հետ, քանի որ ես նոր եմ վերականգնվել վասվածքից։ Խոսել եմ գլխավոր մարզիչի հետ ու նա փաստեց, որ ես թիմի համար շատ կարևոր ֆուտբոլիստ եմ։ Ես իմ հանդեպ հարգանք ու վստահություն զգում եմ թե՛ ամբողջ թիմի և թե՛ մարզչական շտաբի կողմից։
 
Ինչ վերաբերում է իմ գործակալի արձագանքին, դա իր անձնական կարծիքն է, որի շուրջ ես ու իմ գործակալը քննարկում չենք ունեցել։ Դա ինձ նույնպես դուր չի եկել։

Վերջին նորություններ