0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկը» լարված պայքարում զիջեց «Ուրարտուին» (տեսանյութ և լուսանկարներ)

Սեպտեմբերի 19, 20:00, Երևան, «Ուրարտու-1» մարզադաշտ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա, 8-րդ տուր

«Ուրարտու» - «Փյունիկ» 2-1

Գոլերը` Մաքսիմ Մայրովիչ, 54 (1-0), Յուսուֆ Օտուբանջո, 66 (1-1), Նարեկ Գրիգորյան, 76 (2-1)

Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի՝ «Ուրարտուի» դեմ խաղից առաջ, «Փյունիկը» 3 անընդմեջ հաղթանակ էր տոնել առաջնությունում, իսկ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունում «Սլովանի» նկատմամբ տարած հիանալի հաղթանակից հետո, մեր թիմը բարձր տրամադրությամբ էր մոտեցել այս խաղին:

«Սլովանի» դեմ խաղի համեմատ, Եղիշե Մելիքյանը 7 փոփոխություն էր կատարել «Փյունիկի» մեկնարկային կազմում և այս անգամ հարձակման գիծը կազմել էին՝ հյուսիսմակեդոնացի Մարյան Ռադեսկին և ուկրաինացի Ռոբերտ Գեգեդոշը:

Առաջին վտանգավոր պահը ստեղծեց մեր թիմը, երբ Արտակ Դաշյանի եզրից կատարած փոխանցումից հետո տուգանային հրապարկում հայտնված Ռոբերտ Գեգեդոշին մի փոքր չհերիքեց հասնել գնդակին: Իսկ ահա 11-րդ րոպեին գնդակը հրաշքով չհայտնվեց դաշտի տերերի դարպասում: Անդրե Մենսալաոն անկյունայինից գնդակը կախեց տուգանայից հրապարակ և Միխայիլ Կովալենկոյի գլխով կատարած հարվածից հետո, գնդակը սլանում էր դեպի դարպասը, եթե այն չդիպչեր դարպասի աջ անյունը վերահսկող Ուգոչուկվու Իվուին, այլապես գոլն անխուսափելի էր: Առաջին կեսում, թեպետ, երկու թիմերն էլ փորձ կատարեցին հեռահար վտանգավոր հարվածներով սպառնալ միմյանց դարպասներին, սակայն լուսատախտակին այդպես էլ զրոներ մնացին:

Երկրորդ կեսն անցավ փոխնիփոխ գրոհներով ու էլ ավելի դինամիկ խաղ ընթացավ: 51-րդ րոպեին փոխարինման մտած Յուսուֆ Օտունբանջոն նպաստավոր դիրքից հարվածեց ուղիղ դարպասապահի վրա և մեր թիմը կորցրեց հիանալի պահը: Չիրացրած հնարավորությունից հետո, «Ուրարտուն» հաջորդ գրոհով անմիջապես պատժեց մեր թիմին: Աջ եզրից կատարված լայնակի փոխանցումից հետո Մաքսիմ Մայրովիչը գլխի հարվածով բացեց խաղի հաշիվը: Ընդամենը 2 րոպե անց, մեր թիմը կարող էր հավասարեցնել հաշիվը, երբ Ժունինյոյի հարվածից հետո Ալեքսանդր Մելիխովը մի կերպ հետ մղեց գնդակը, իսկ վրա հասած Ալեքսանդր Կարապետյանի փորձ գնդակն ուղարկել դարպասը, սակայն կրկին իր թիմին փրկեց «Ուրարտուի» դարպասապահը: Բարեբախտաբար, 67-րդ րոպեին մեր թիմը կարողացավ հավասարեցնել խաղի հաշիվը: Արտակ Դաշյանի կատարած հարվածից հետո գնդակն անդրադարձով հայտնվեց Յուսուֆ Օտուբանջոյի մոտ և վերջինս մոտ տարածությունից հուժկու հարվածով խփեց իր 2-րդ գոլն ընթացիկ առաջնությունում: 72-րդ րոպեին արդեն «Ուրարտուն» կարող էր կրկին հաշվի մեջ առաջ անցնել, բայց Կարեն Մելքոնյանի վտանգավոր հարվածն աննշան շեց ստացվեց: Ընդամենը 3 րոպե անց, «Ուրարտուն» ի վերջո կարողացավ հասնել հաջողության: Դենիս Պոլյակովը գնդակը հասցեագրեց Նարեկ Գրիգորյանին և վերջինս խաբս տալով Միխայիլ Կովալենկոյին՝ դիպուկ հարվածով առաջ մղեց իր թիմին: 84 րոպեին նույն՝ Նարեկ Գրիգորյանը կարող էր երկրորդ անգամ պատժել մեր թիմին, սակայն նրա հեռահար հարվածից հետո դեպի անպաշտպան դարպասն ընթացող գնդակն անցավ ուղղահայաց դարպասաձողի կողքով: Մեր թիմի խաղը փրկելու գործադրած բոլոր ջանքերն այդպես էլ արդյունք չտվեցին և «Փյունիկը» կրեց 3-րդ պարտությունն ընթացիկ առաջնությունում:

 

Վերջին նորություններ