0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Եղիշե Մելիքյան. «Շատ կարևոր 3 միավոր կորցրեցինք» (տեսանյութ)

«Ուրարտուի» դեմ (1-2) խաղից հետո, մեր թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հետխաղյա մամուլի ասուլիսին խոսել է հանդիպման մասին:

«Շնորհավորում եմ «Ուրարտուին»: Այսօր իրենց մոտ ստացվեց գոլ խփել: Մենք մեր պահերը չիրացրեցինք, որոնք այս խաղում շատ էին: Պետք է գոլ խփես, որպեսզի կարողանաս հաղթել: Շատ ափսոս, որ կարևոր 3 միավոր կորցրեցինք:

Մեր թիմը, երբ հասկանում է, որ կարող է մի բան կորցնել, սկսում է մրցակցի վրա ճնշումն ավելացնել: Ուղղակի, այն ֆուտբոլիստներին, որոնց վստահում ես և ընդգրկում մեկնարկային կազմ՝ այն հույսով, որ կարող են հարց լուծել, ընդհակառակը, հիասթափեցնում են: Առջևում հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներն են՝ եթե կարողացան իրենց դրսևորել, ուրեմն՝ տեղ կունենան մեր թիմում: Հակառակ դեպքում, պետք է 7-8 ֆուտբոլիստից ազատվենք:

Մեր մոտ կար ծանրաբեռնվածություն և ֆուտբոլիստներին 2-3 օր հանգիստանալու հնարավորություն կընձեռենք: Ժամանակ ունենք պատրաստվելու համար: Մենք շատ ծանր խաղային գրաֆիկ ենք ունենալու, 3 օրը մեկ խաղ պետք է անցկացնենք: Այնպես, որ դժվարությունները նոր են սկսվում: Պետք է ճիշտ վերլուծել և շարժվել առաջ»:

Ավելի մանրամասն՝ տեսանյութում

Վերջին նորություններ