0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Պաշտոնական հայտարարություն. Աղջիկների ակադեմիայի բացում

«Փյունիկ» ՖԱ-ն սկսում է պատանեկան թիմերում աղջիկների ընդունելություն, այդ թվում՝ ակադեմիայի մասնաճյուղերում: 12 տարեկանից սկսած` լավագույն ֆուտբոլիստուհիները կկարողանան պայքարել Երևանում գտնվող ակումբի գլխավոր ակադեմիայում ընդգրկվելու համար, որտեղ նրանց համար կտրամադրվի մշտական բնակություն:

«Փյունիկը» նպատակ է դնում՝ կրթել ու զարգացնել սեփական ֆուտբոլիստներին և նրանց հասցնել պրոֆեսիոնալ մակարդակի: Ուստի ներկայիս կանանց թիմը լուծարելու որոշումը, դա ակումբի ռազմավարության մեջ գիտակցված քայլ է:

Կիմ Առաքելյան, «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր տնօրեն

«Մեր գլխավոր խնդիրը՝ ֆուտբոլիստուհիներին զարգացնել և պատրաստել ապագայի համար, կանանց ազգային հավաքականի համար: Մենք իմաստ չենք տեսնում հիմա պայքարել չեմպիոնության համար, քանի որ մենք դեռ անհրաժեշտ հիմքը չունենք: Ավելի նպատակահարմար կլինի միջոցներ ներդնել և ֆուտբոլիստուհիների սերունդ աճեցնել: Մեր ծրագրերի մեջ մտնում է «Փյունիկի» ակադեմիայում աղջիկների մինչև 10 թիմ ձևավորել»:

 

Վերջին նորություններ