0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Ժալգիրիսի» մարզադաշտը և նրա պատմությունը (լուսանկարներ)

Վաղը՝ հոկտեմբերի 13-ին, Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության H խմբի չորրորդ տուրում «Փյունիկը» կհյուրընկալվի Լիտվայի չեմպիոն «Ժալգիրիսին»:

9 տարի անց մեր թիմը կրկին կխաղա Վիլնյուսի ԼՖՖ մարզադաշտում: Առաջին անգամ «Փյունիկն» այստեղ հանդես է եկել 2013թ.-ին՝ Եվրոպա լիգայի խաղարկության երկրորդ որակավորման փուլում, որտեղ 0-2 հաշվով պարտվել է «Ժալգիրիսին»:

Մեր լուսանկարիչն այսօր եղել է ԼՖՖ մարզադաշտում և լուսանկարներ է պատրաստել այնտեղից, ինչպես նաև, մենք մի փոքր կներկայացնենք մարզադաշտի պատմությունը:

Դեռևս ԽՍՀՄ տարիներին մարզադաշտն առաջին անգամ կրել է «Լոկոմոտիվ» անվանումը՝ Վիլնյուսի երկաթուղային կայարանին մոտ գտնվելու պատճառով:

Մարզադաշտի վերաբացումը եղել է 2004թ.-ին և այն դարձել է Լիտվայի առաջին մասնավոր մարզադաշտը, որը վերակառուցվել է խորհրդային ժամանակաշրջանից հետո:

Վերաբացումից հետո այն կրել է «Վետրա» անվանումը և դարձել է տեղի «Վետրա» ակումբի տնային մարզադաշտը:

2010թ.-ին ակումբի լուծարումից հետո, մարզադաշտը տրվել է Լիտվայի ֆուտբոլի ֆեդերացիային և այն վերանվանվել է ԼՖՖ մարզադաշտ (Լիտվայի ֆուտբոլի ֆեդերացիա):

Այնուհետև մարզադաշտում կատարվել են տարբեր բարեփոխումներ, ինչի շնորհիվ այն ստացել է ՈւԵՖԱ-ի 3-րդ կարգի մարզադաշտի կարգավիճակ:

2012թ.-ին մարզադաշտի վերանորոգումից հետո, այնտեղ կառուցվել է նոր մասնաշենք, ինչպես նաև խաղադաշտի խոտածածկը փոխարինվել է արհեստականով: 2020թ.-ի ապրիլին կրկին տեղադրվել է նոր խոտածածկ:

Մարզադաշտն այժմ տեղավորում է 5067 հանդիսական:

2011թ.-ից այն հանդիսանում «Ժալգիրիսի» տնային մարզադաշտը:

Բացի «Ժալգիրիսից», 2014թ.-ից այս մարզադաշտում սեփական հարկի տակ իր խաղերն է անցկացնում մայրաքաղաքը ներկայացնող ևս մեկ թիմ՝ «Ռիտերյայը»:

2012թ.-ից ԼՖՖ մարզադաշտում իր տնային հանդիպումներն է անցկացնում նաև Լիտվայի ազգային հավաքականը:

Մարզադաշտը նաև լիտվական երգի փառատոնի շրջանակներում անցկացվող «Պարի օրվա» անցկացման վայրն է:

 

Վերջին նորություններ