0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Ներկայացնում ենք մեր առաջիկա մրցակցին. «Վերես» ՖԱ

«Փյունիկի» հաջորդ մրցակիցը ուսումնամարզական հավաքի շրջանակում Ուկրաինայի Ռովնո քաղաքից «Վերեսն» է: Ակումբը հիմնադրվել է 1957 թվականին ու ժամանակին հանդես է եկել ԽՍՀՄ երկրորդ լիգայում, որտեղ երկու անգամ դարձել է բրոնզե մեդալակիր (1981 և 1990թթ․), 1991-ին խաղացել է ՈՒԽՍՀ գավաթի եզրափակիչում։ 1992-ին թիմն իր նորամուտն է նշել Ուկրաինայի Բարձրագույն լիգայում, իսկ հաջորդ մրցաշրջանում աչք է ընկել դիտարժան խաղով, ու նշանավորել այն առաջնության առաջատարի և գավաթի խաղարկության ֆավորիտի նկատմամբ տարած հաղթանակներով։

2011 թվականին ակումբում ճգնաժամ էր, որի հետևանքով այն կորցնում է պրոֆեսիոնալ ակումբի իր կարգավիճակը։ Սակայն 2015-ին երկրպագուների շնորհիվ «Վերեսը» վերածնվում է որպես «ազգային» թիմ և երկու տարում վերադառնում երկրի ուժեղագույն դիվիզիոն։ Ռովնոյի թիմը 2017/18 մրցաշրջանն ավարտել է ուկրաինական Պրեմիեր լիգայի 6-րդ տեղում։ «Վերեսն» ուկրաինական ֆուտբոլի առաջին ակումբն է՝ հանրային բաժնետիրական ընկերության կարգավիճակով։ 2021 թվականին տեղի է ունեցել նախնական հրապարակային առաջարկ (IPO), և բաժնետոմսերի 100%-ը վաճառվել են:

2020/21 մրցաշրջանում թիմը կարևոր քայլ է կատարել մեդիա տիրույթում և բացահայտում դարձել նոր լսարանի համար։ Նման ռեզոնանսը ակումբի շուրջ պայմանավորված էր ֆուտբոլային բլոգեր Դշմիտրի Պովորոզնյուկի ձեռքբերումով: Նա յութուբյան իր միկրոբլոգում 368 հազար հետևորդ ունի։ Պովորոզնյուկը, ոչ ավել, ոչ պակաս, 5 հանդիպման է մասնակցել «Վերեսի» կազմում։ Պովորոզնյուկը եղել է պահեստայինների նստարանին ընթացիկ մրցաշրջանի 14 խաղում։ Այս պահին ակումբը 10-րդ հորիզոնականն է զբաղեցնում մրցաշարային աղյուսակում։

Ներկայումս «Փյունիկի» կազմում են հանդես գալիս «Վերեսի» նախկին ֆուտբոլիստները` կենտրոնական պաշտպան Անտոն Բրատկովը (16/17) և կիսապաշտպան Ռոման Կարասյուկը, որը 18/19 մրցաշրջանում 34 հանդիպում է անցկացրել ուկրաինական թիմում։ 

«Վերեսի» գլխավոր մարզիչ Յուրի Վիրտը Ուկրաինայի հավաքականի նախկին դարպասապահն է։ Կիսապաշտպան Դմիտրի Կլեցը ցուցադրում է 22/23 մրցաշրջանի ամենաարդյունավետ խաղը` հեղինակած 4 գոլով:

Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 4-ին ու կմեկնարկի 19:00-ին:

Մեր թիմին մաղթում ենք արդյունավետ ու հաջող խաղ:

Վերջին նորություններ