«Փյունիկի» մամուլի ծառայությունը մարզումային օրերից մեկը անցկացրել է դարպասապահների հետ ու պատմում է՝ ինչպես է անցնում նրանց առօրյան ուսումնամարզական հավաքի ժամանակ։ Դերերում՝ Ստանիսլավ Բուչնև, Հենրի Ավագյան, Սերգեյ Միքայելյան ու դարպասապահների մարզիչ Ստեփան Դեմիրճյան։
Հանգստի համար ճիշտ զբաղմունք գտնելը ոչ պակաս կարևոր է, քան մարզումային գործընթացը։
Հենրին գերադասել է ընթերցանությունը։ Ի դեպ, կարելի է տեսնել՝ ինչ գիրք է ընտրել մեր դարպասապահը։
Հանդիպումներ, գրքեր ու վիդեոխաղեր՝ սա յուրահատուկ աշխարհ է՝ լի իր հերոսներով ու նշանակալի պահերով։ Դարպասապահը կլանում է դրանք բոլորը։
Հենրին պատրաստ է վերականգմանը։ Պրոֆեսիոնալ մարզիկի համար նախատեսված մերսումը ընդհանրապես նման չէ հանգստացնող սպա-պրոցեդուրային։
Ստանիսլավ Բուչնևը անցկացնում է առաջին մարզումը մարզասրահում։ Հիմա ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է մկանների ամրապնդման վրա։
Միքայելյանն անցկացնում է ինտեսիվ նախավարժանք։ Անհրաժեշտ է տաքացնել մկանները նախքան ցատկերն ու արագացումներն։
Խաղադաշտում դարպասապահը լսում է սեփական բնազդը, իսկ մարզասրահում՝ սիրելի փլեյլիստը։ Հետաքրքիր է՝ ի՞նչ է լսում նա։
Հենրին ու Սերգեյն ուս-ուսի դուրս են գալիս խաղադաշտ։ Առջևում՝ մի քանի ժամ տքնաջան մարզումն է։
Հենրիի համար հիմա գոյություն ունի միայն նա՝ այս գնդակը, որը միանշանակ չի անցնի նրա կողքով։
Հենրին որսաց դեպի դարպասը գնացող հերթական գնդակը։ Դադար մի քանի վայրկյան ու կարելի է շարունակել։
Սերգեյի դեմքի արտահայտությունը՝ աչքերը վախեցած չեն, իսկ ձեռքերը գործում են։ Ամեն ինչի հիմքում բնազդներն են։
Խաղը՝ դարպասային գծի մոտ։ Միլի վայրկյաններ՝ որոշում կայացնելու համար․ գնահատել հետագիծը, վերադասավորել մարմինը ու պարզել ոտքը։
Մարզումային գործընթացում ժամանակը հստակ բաշխված է։ Դարպասապահների մարզիչ Ստեփան Դեմիրճյանը չի կորցնի ոչ մի ակնթարթ։
Հենոն դեմ չէ ևս մեկի լուսանկարի։
Ձգումներն օգնում են ազատվել ֆիզիկական լարվածությունից, իսկ ժպիտը՝ հոգեբանական։ Տղաները աշխատում են ու պահպանում դրական տրամադրվածությունը։
Դարպասապահների մրցակցությունն ու եղբայրությունն անջատ չեն։ Նրանք երբեք միասին չեն լինում խաղադաշտում, բայց նրանց փոխըմբռնումը հավասարը չունի:
Շնորհակալություն մեր դարպասապահներին միասին անցկացրած օրվա համար։ Այսօրվա վերջին լուսանկարն ու ծագում են մտքեր՝ դարպասապահի դիրքը դաշտում ու նրա հոգեբանությունը՝ ինչ-որ իմաստով պարադոքսալ է․ նա բոլորի հետ միասին է, բայց միշտ միայնակ։
Հեղինակ ու լուսանկարներ՝ Գրիգոր Ավագյան