0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Կարևոր հաղթանակ երևանյան դերբիում

Fastex հայաստանի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Փյունիկը» հյուր էր գնացել առաջնության առաջատար «Ուրարտուին»: Հանդիպումը բավական բարդ ընթացք ստացավ հենց մեկնարկում, երբ Ալեքսանդր Միլկովիչի ձեռքով խաղից հետո մեր դարպասին նշանակվեց 11 մետրանոց հարված, որը դիպուկ իրացրեց տանտերերի ֆուտբոլիստ Արման Ղազարյանը: Սերբ պաշտպանը ուղղեց իր սխալը Էդգար Մալաքյանի փոխանցումից հետո, գրավելով Արսեն Բեգլարյանի դարպասը, իսկ Յուսուֆ Օտուբանջոյի գործողության արդյունքում «Ուրարտուի» ֆուտբոլիստը գրավեց սեփական դարպասը առաջին խաղակեսի վերջնամասում: Իսկ հանդիպման վերջակետը դրեց մեր բոսնիացի հարձակվող Լուկա Յուրիչիչը, որը Ջեյմս Սանտոսի տպավորիչ փոխանցումից հետո խոցեց «Առյուծների» դարպասը:

Այս խաղից հետո «Փյունիկը» իր միավորների քանակը հասցրեց 55-ի ու շարունակում է ընթանալ 3-րդ տեղով, իսկ առաջատարի հետ միավորների տարբերությունը կրճատվեց 7-ի:

Վերջին նորություններ