0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկը» 800-րդ հոբելյանական խաղն առաջնությունում նշանավորեց հերթական հաղթանակով

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում մեր մրցակիցը «Հանրապետական» մարզադաշտում Երևանի «Արարատն» էր: Այս հանդիպումը 800-րդ հոբելյանական խաղն էր մեր թիմի համար Հայաստանի Պրեմիեր լիգայում: Այդ առիթով խաղի առաջին, խորհրդանշական հարվածը կատարեց ակումբի պատմության լավագույն ռմբարկու Արսեն Ավետիսյանը, որը հաջողություն բերեց մեր թիմին:

Մեր գոլահար Լուկա Յուրիչիչն անկյունայինի խաղարկումից հետո արդեն հանդիպման 5-րդ րոպեին առաջ մղեց մեր թիմին, սակայն «նռնագույնները» հանդիպման վերջակետը դրեցին միայն ավելացված ժամանակի վերջին րոպեներին, երբ Ջեյմս Սանտոսը մեր կիսադաշտում ստանալով գնդակը, արագություն զարգացրեց, շրջանցեց պաշտպաններին ու խոցեց երևանյան թիմի դարպասը:

Իսկ այն բանից հետո, երբ «Արարատ-Արմենիա»-«Ուրարտու» խաղում գրանցվեց գոլառատ ոչ-ոքի (2:2),  չեմպիոնական մրցավազքը ավելի սրվեց: Այս պահին մենք շարունակում ենք ընթանալ 3-րդ տեղով` հավաքած 61 միավորով. առաջատար «Ուրարտուին» զիջում ենք 3 միավոր, իսկ «Արարատ-Արմենիային»` 2:

Վերջին նորություններ