Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի կենտրոնական խաղում «Փյունիկը» «Հանրապետական» մարզադաշտում ընդունել էր «Արարատ Արմենիային»։
Առաջին խաղակեսի վերջնամասում մեր դարպասին նշանակվեց 11 մետրանոց հարված, որը դիպուկ իրացրեց հյուրերի ֆուտբոլիստ Արթուր Սերոբյանը։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում Եղիշե Մելիքյանը մարտի նետեց իր ջոկերին՝ Լուկա Յուրիչիչին, որը նորից չհիաթափեցրեց։ Բոսնիացի ֆուտբոլիստը հանդիպման 61-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը, իսկ Արտակ Դաշյանը առաջ մեծ մղեց տուգանայինի մատույցներից դուրս կատարած ֆանտաստիկ հարվածից հետո։ Հանդիպման ավելացված ժամանակում Լուկա Յուրիչիչը հեթ-տրիկ ձևակերպեց։ Այս գոլերից հետո մեր հարձակվողը գլխավորեց ռմբարկուական մրցավազքը՝ հեղինակած 13 գոլով։
Մրցաշարային աղյուսակում անմիջական մրցակից «Արարատ Արմենիայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո մեր թիմը բարձրացավ 2-րդ տեղ ու իր ակտիվում ունի 64 միավոր՝ 3 միավոր զիջելով առաջատար «Ուրարտուին»։
Մեր ակումբը շարունակեց նաև հաղթանակների շարքը Հայաստանի առաջնությունում։ Սա մեր 10-րդ անընդմեջ հաղթանակն էր։
Հաջորդ հանդիպումը մեր թիմը կանցկացնի մայիսի 2-ին՝ հյուրընկալվելով «Շիրակին»։