
«Փյունիկ 2008» և «Փյունիկ 2009» թիմերը մայիսի 29-ից հունիսի 4-ը կմասնակցեն Simon Cup մրցաշարին, որը տեղի է ունենալու «Ուրարտու ՖԱ»-ի մարզաբազայում: Մրցաշարը կայանալու է մինչև 14 և 15 տարեկանների թիմերի միջև:
Առաջնությանը բացի հայկական թիմերից հայտավորված են ռուսական հայտնի ակումբների ակադեմիայի թիմերը՝ «Կրասնոդարը», «Սպարտակը», «Ուրալը»:
«Փյունիկ 2009» ընդգրկված է Ա ենթախմբում՝ «Ուրալի», «Ուրարտուի» ու «Ակադեմիայի» հետ:
«Փյունիկ 2008»-ը ընդգրկված է Բ ենթախմբում և ուժերն է չափելու «Արարատի», «Կրասնոդարի» ու «Ակադեմիայի» հասակակիցների հետ:
Առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը մրցելու են միմյանց հետ կիսաեզրափակիչ փուլում:
Մեր թիմերին մաղթում ենք հաջողություն։