«Փյունիկ Աղջիկներ» թիմը Հայաստանի կանանց Առաջին խմբի եզրափակիչում 11 մետրանոց հարվածաշարով հաղթեց «Սյունիք Աղջիկներ» թիմին: Խաղի հիմնական ժամանակը ավարտվեց 1-1 հաշվով, մեր թիմից գոլի հեղինակ դարձավ Կարինե Մկրտչյանը: Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում «Փյունիկ Աղջիկներ» թիմը առավելության հասավ 4:3 հաշվով
Արմեն Բարեղամյանի թիմը պայքարը սկսել էր առաջին ենթախմբից և 2-րդ տեղով դուրս եկել փլեյ-օֆֆ: Կիսաեզրափակիչում մեր թիմը 4 անպատասխան գնդակ էր ուղարկել «Շիրակի» դարպասը և դուրս եկել եզրափակիչ:
«Դժվարին խաղում աղջիկները բնավորություն ցույց տվեցին: Մեր թիմը 7-8 ամիս է, ինչ ձևավորվել է: Ձմռանը մնացած թիմերից մեկ ամիս շուտ սկսեցին մարզումները, կարճ ժամանակում բսրելավեցինք ֆիզիկական և խաղային որակներն ու արդյունքը այս նվաճումն է»,- մեզ հետ զրույցում նշեց գլխավոր մարզիչը:
Շնորհավորում ենք թիմին և մարզչական անձնակազմին: