0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Թելավի». Ուսումնասիրում ենք մեր առաջիկա մրցակցին

«Փյունիկը» շարունակում է մինչմրցաշրջանային հավաքը Վրաստանում և այդ շրջանակում ևս մեկ ընկերական հանդիպում է անցկացնելու երկրի գլխավոր առաջնության՝ Երովնուլի լիգայի ներկայացուցիչներից մեկի հետ: Հուլիսի 3-ի առավոտյան մեր տղաները մրցելու են «Թելավիի» հետ:

Մեր խոշորացույցի տակ այս ակումբի անցած ճանապարհն է:

2014 թվականին «Կախետին»` որպես նահանգի ակումբ, վատ ֆինանսական կարգավիճակով նահանջում է Վրաստանի ֆուտբոլի հզորությամբ 3-րդ լիգա և շուտով լուծարվում:

Ինչպես «Թելավիում» են ասում, 2016 թվականի մի գեղեցիկ օր, վրացի նախկին ֆուտբոլիստներ Իրակլի Վաշակիձեն, Սոսո Գրիշիկաշվիլին և Ալեքսանդր Ամիսուլաշվիլին նստում են և որոշում ստեղծել մի ակումբ, որը կունենա մեծ հավակնություններ:

2017 թվականին «Թելավին» առաջին անգամ հնարավորություն է ստանում մասնակցելու Վրաստանի հզորությամբ 3-րդ լիգային: Պարբերաբար զարգացնելով հաջողությունները` «Թելավին» իր ստեղծումից 4 տարի անց՝ 2020 թվականին, առաջին անգամ մասնակցում է երկրի բարձրագույն առաջնությանը՝ Երովնուլի լիգային: 

Թվում է, թե «Փյունիկին» և «Թելավիին» ոչինչ չի կապում. 2023 թվականի մարտ ամսին մեր նախկին մարզիչ Վարդան Մինասյանը մեկ ամսով մարզել է վրացական ակումբը:

Բացի դրանից, վրացական ակումբի սելեկցիոն բաժնի ղեկավարը Վալերի Հովհաննիսյանն է, որը 2011-ին ղեկավարել է «Փյունիկի» մեդիա բաժինը:

Երովնուլի լիգայում «Թելավին» 3 մրցաշրջան է անցկացրել` լավագույն արդյունքը գրանցելով դեբյուտային տարում ու հավաքած 44 միավորով դառնալով 6-րդը: Ընթացիկ մրցաշրջանում թիմը վերջին տեղում է՝ 19 խաղից հետո վաստակած 11 միավորով:

Վերջին նորություններ