«Փյունիկ»-«Կալմար» հանդիպման հերոսներից Արտակ Դաշյանը խաղից հետո խոսեց իր տպավորությունների, հեղինակած գոլի ու եղանակային պայմանների մասին:
«Առաջին խաղակեսում բազմաթիվ գոլային պահեր ունեցանք, կազմակերպված ֆուտբոլ էինք խաղում ու կարող էինք ընդմիջման գնալ առավելությամբ, երկրորդ կեսում շարունակեցինք նույն տրամադրվածությամբ, օգտագործեցինք մեր պահերն ու հաղթանակ տարանք:
Հովոն գնաց պայքարի, խլեց գնդակն, ու այն հայտնվեց ինձ մոտ, նայեցի դարպասապահին, նկատեցի՝ առաջ էր եկել։ Հարմար չէր առաջին հպումից հարված կատարելը, այդ պատճառով 2-րդ հպումից գնդակը անցկացրի դարպասապահի վրայով։ Այո, կարելի է այս գոլը իմ լավագույն գոլերի շարքին դասել:
Իհարկե, երկու թիմերի համար էլ դժվար էր նման եղանակային պայմաններում խաղալը, չես կարողանում ցուցադրել քո բոլոր ունակությունները, բայց մենք մի փոքր առավելություն ունեինք, քանի որ սովոր ենք այս պայմաններում ֆուտբոլ խաղալ», ընդգծեց Դաշյանը: