
«Փյունիկից» դարպասապահ Ստանիսլավ Բուչնևը, կիսապաշտպան Արտակ Դաշյանն ու պաշտպան Նիկիտա Բարանովը հրավեր են ստացել ազգային հավաքականներից։
Դաշյանն ու Բուչնևը Հայաստանի ազգային հավաքականի հետ սեպտեմբերի 3-ից 12-ը կանցկացնեն ուսումնամարզական հավաք, որի շրջանակում սեպտեմբերի 8-ին դրսում Եվրոպայի 2024թ․ առաջնության նախընտրական փուլի խաղում կհանդիպեն Թուրքիայի ընտրանուն, իսկ սեպտեմբերի 11-ին տեղի կունենա Հայաստան-Խորվաթիա հանդիպումը։
Նիկիտա Բարանովը Էստոնիայի ազգային հավաքականի հետ հրավիրված է մասնակցելու Եվրոպայի 2024թ․ առաջնության նախընտրական փուլի Էստոնիա-Շվեդիա (սեպտեմբերի 9) ու Բելգիա-Էստոնիա (սեպտեմբերի 12) մրցավեճերին։
Մեր ֆուտբոլիստներին մաղթում ենք հաջողություն ազգային հավաքականի մարզաշապիկով։