«Փյունիկ Ակադեմիան» Առաջին խմբի 5-րդ տուրի շրջանակում տանը կամային հաղթանակ գրանցեց «Շիրակ-2»-ի նկատմամբ՝ 2-1 հաշվով:
Առաջին խաղակեսի վերջնակամասում հյուրերը Վազգեն Սարգսյանի գոլի շնորհիվ բացեցին հանդիպման հաշիվը: Երկրորդ խաղակեսի վերջին րոպեներին մեր թիմը մեծացրեց ճնշումը և Տիգրան Գևորգյանի դուբլի շնորհիվ հաղթանակի հասավ:
Հաջորդ հանդիպումը Դավիթ Գրիգորյանի թիմը կանցկացնի օգոստոսի 31-ին՝ հյուրընկալվելով «Անդրանիկին»: