Հայաստանի IDBank Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Փյունիկը» ընդունել էր «Վեստ Արմենիային»։
Չնայած առաջին կեսում մեր թիմը բազմաթիվ վտանգավոր պահեր ուներ, բայց թիմերը գնացին ընդմիջման առանց գոլերի։ Երկրորդ խաղակեսում` այն բանից հետո, երբ Հովհաննես Հարությունյանը մտավ փոխարինման, սրություն մտցրեց խաղի մեջ, որի արդյունքում բրազիլացի Լուկաս Վիլելան գրավեց մրցակցի դարպասը։ 4 րոպե անց Յուսուֆ Օտուբանջոն կրկնապատկեց հաշիվը, այնուհետև, երբ Հարությունյանը հարվածեց դարպասին, «Վեստ Արմենիայի» խաղացողը ձեռքով խաղաց, որի համար հեռացվեց։ 11 մետրանոցից էլ դիպուկ էր Յուսուֆ Օտուբանջոն, որը ձևակերպեց հանդիպման վերջնահաշիվը՝ 3։0։
Այս հաղթանակի շնորհիվ մեր թիմը հավաքած 11 միավորով բարձրացավ առաջին հորիզոնական։ «Փյունիկը» հաջորդ խաղը կանցկացնի սեպտեմբերի 2-ին՝ հյուրընկալվելով «Վանին»։