0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Յուսուֆ Օտուբանջո. «Կարևորը բոլոր խաղերում հաղթանակ գրանցելն է»

«Փյունիկի» հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն «Վանի» հետ հաղթական խաղից հետո (5:0) խոսեց գրանցած հեթ-տրիկի, թիմային աշխատանքի, երկրպագուների աջակցության և այլ թեմաների մասին:

Շատ ուրախ եմ, որ կարողացա իմ առաջին հեթ-տրիկը խփել Հայաստանում: Դա շատ կարևոր է ինձ համար ու մեծ նշանակություն ունի նաև թիմի համար: Սա նաև թիմային աշխատանքի արդյունք է, ու բոլորը գոհ են:

Մենք միշտ ասում ենք, որ երկրպագուներից մենք դրական էներգիա ենք ստանում: Նրանց աջակցությունը միշտ կարևոր է` նշանակություն չունի տնային, թե արտագնա խաղում: Նրանց հետ միասին մենք ավելի լավն ենք դառնում:

Չէի ասի, որ ռմբարկուական մրցավազքում եմ: Ինչպես մարզիչն է ասում, ամեն խաղը կարևոր է, ինձ համար նշանակություն չունի ով է գոլ խփել, ես, թե ուրիշ մեկը, առավել էական է պահել կենտրոնացումը ու շարունակել հաղթարշավը, քանի որ հիմա մեր բոլորը ուժերը կենտրոնացում ենք առաջնության վրա, եվրագավաթի խաղերն ավարտվել են: Եթե գործը հասնի մրցավազքին, կպայքարենք, բայց կարևոր է հաղթանակը ամեն խաղում:

Վերջին նորություններ