Ուրախ ենք հայտնել, որ 2023/24 մրցաշրջանի մեկնարկից առաջ «Փյունիկի» նախագահ Արթուր Սողոմոնյանի հրավերով Հայաստան է ժամանել ու մեր ակադեմիային է միացել աթլետիկայի` Խորհրդային Միության ու Ռուսաստանի վաստակավոր մարզիչ Գալինա Բուխարինան:
Մեր մարզադպրոցում Բուխարինայի գլխավոր խնդիրն է օգնել կազմել ծրագիր` երեխաների վազքի ճիշտ տեխնիկա սովորեցնելու համար: Մարզումների հիմքում ընկած է ֆիզիկական շարունակական զարգացումը` հավասարակշռություն, կորդինացիա ու կեցվածք:
Գալինա Բուխարինան փորձ է ունեցել աշխատել տարբեր երկրների աթլետիկայի հավաքականների ներկայացուցիչների հետ ու առաջնորդել նրանց բազմաթիվ նվաճումների` Օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում չեմպիոնության ու ռեկորդների: Որպես աթլետ` նա բազմիցս դարձել է միջազգային ու ԽՍՀՄ առաջնությունների հաղթող և մեդալակիր:
Հետաքրքրական է, որ Բուխարինան ունեցել է նաև հայ սաներ, որոնց մինչև օրս պատկանում են Հայաստանի ռեկորդները 400մ վազքում ու նույն մրցատարածության արգելավազքում:
Գալինա Բուխարինան 1968-ի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրն է: Նա ԽՍՀՄ չեմպիոն է 100մ վազքում ու էստաֆետայում, ինչպես նաև երկրի քառակի ռեկորդակիրն է:
«Փյունիկում» իմ խնդիրը ճիշտ վազելու կարևորությունը սովորեցնելն է, ու այնպես անել, որ երեխաները նույնպես հաճույք ստանան պրոցեսից: Իսկ սովորեցնելու լավագույն միջոցը ցուցադրելն է: Ցույց ես տալիս, հետո սկսում ես հետևել ու շտկումների մտցնել մարզման ընթացքում»,-նշեց Բուխարինան մեզ հետ զրույցում:
Ողջունում ենք ռուս մասնագետին մեր ակադեմիայում: Առաջիկայոմ ավելի մանրամասն կպատմենք Բուխարինայի փորձություններով լի բացառիկ կարիերայի ու կյանքի մասին: