Հայաստանի IDBank Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Փյունիկը» Գյումրիում հանդիպեց «Շիրակին» տանտերի կարգավիճակով:
Հանդիպման 5-րդ րոպեին Խոսե Կարաբալյոն Ջունինյոյի փոխանցումից հետո գլխի հարվածով առաջ մղեց մեր թիմին հաշվի մեջ։ Հանդիպման վերջնամասում Սերգեյ Վակուլենկոն ստացավ երկրորդ դեղին քարտը ու հեռացվեց։ «Փյունիկը» հաղթեց 1։0 հաշվով ու շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Դարպասապահ Ստանիսլավ Բուչնևը 5-րդ խաղում անընդմեջ անառիկ պահեց մեր դարպասը։
«Փյունիկը» սեպտեմբերի 29-ին Գյումրիում կընդունի «Ալաշկերտին»։