«Փյունիկ Ակադեմիան» Առաջին խմբի 9-րդ տուրի շրջանակում տանը 2։2 հաշվով ոչ-ոքի գրանցեց «Արարատ-Արմենիա-2»-ի հետ:
Հյուրերի ֆուտբոլիստներից Վլադիմիր Երեմյանը մեկնարկում բացեց հաշիվը, սակայն հաշված վայրկյաններ անց, «Փյունիկ Ակադեմիան» վերսկսելով խաղը դաշտի կենտրոնից, Տիգրան Գևորգյանի շնորհիվ հավասարեցրեց հաշիվը: Առաջին խաղակեսում Գևորգյանը նաև դուբլ գրանցեց և մեր թիմին առաջ մղեց հաշվի մեջ: Երկրորդ խաղակեսում հյուրերը ստանդարտ խաղարկումից հետո Յուրի Քոլոզյանի գոլի շնորհիվ հավասարեցրին հաշիվը:
Դավիթ Գրիգորյանի թիմը հաջորդ տուրում՝ սեպտեմբերի 30-ին, հյուր կգնա «Արարատ-2»-ին: