0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

1800-րդ գոլը ու 5 անպատասխան գնդակ․ «Փյունիկը» վստահ հաղթանակը «Արարատի» նկատմամբ

Հայաստանի IDBank Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Փյունիկը» հյուրընկալվել էր «Արարարտին» Հանրապետական մարզադաշտում:

Հանդիպման 9-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Միխայիլ Կովալենկոն գլխի հարվածով գրավեց դարպասը՝ հեղինակելով «Փյունիկի» հոբելյանական 1800-րդ գնդակը Հայաստանի Պրեմիեր լիգայում։ Առաջին խաղակեսի վերջնամասում աչքի ընկավ Խոսե Կարաբալյոն, իրենց անվան դիմաց գոլեր գրանցեցին նաև Էդգար Մալաքյանը, Վագներ Գոնսալվեշը ու Գուստավո Մարմենտինին։ Վերջինը առաջին գոլը խփեց մեր ակումբի գույներով։

«Փյունիկը» շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը հավաքած 29 միավորով։ Մեր թիմը 6 միավոր առավելություն ունի 2-րդ տեղով ընթացող «Ուրարտուի» նկատմամբ։

Եղիշե Մելիքյանի թիմը գնում է հավաքականի խաղերով պայմանավորված միջազգային դադարի։

«Փյունիկը» հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 20-ին ընդդեմ «Արարատ-Արմենիայի»։

Վերջին նորություններ