
Դավիթ Գրիգորյանը «Փյունիկ Ակադեմիայի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելուց ամիսներ անց ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում պատմեց Հայաստանի Առաջին խմբում իր թիմի արդյունքների, երիտասարդ ֆուտբոլիստներին խաղաժամանակ տալու և անդրադարձ կատարեց այլ թեմաներին։
«Փյունիկ Ակադեմիան» ընթացիկ մրցաշրջանում 9 խաղից հետո 3 հաղթանակ է տոնել, գրանցել 1 ոչ-ոքի և կրել 5 պարտություն:
«Վերջին պարտություններից հետո չեմ ուզում եզրակացնել, որ անկում ենք ապրում: «Փյունիկ Ակադեմիայի» առաջնային նպատակը շարունակում է մնալ խաղից խաղ բարելավելը: Բազում գոլային պահեր ենք ստեղծում, բայց փորձի պակասն ազդում է ռեալիզացման վրա»:Հատկանշական է, որ «Փյունիկ Ակադեմիայի» կազմում ընթացիկ մրցաշրջանում արդեն 28 տարբեր ֆուտբոլիստներ խաղաժամանակ են ստացել, ընդ որում, հիմնական մասը մանկապատանեկան թիմերից:
«Խաղաժամանակ ստանում են բոլորը, փորձում ենք ամեն դիրքում ստեղծել մրցակցություն: Թիմն ունի ձեռագիր, և տղաները աշխատում են մեծ նվիրվումով: Մեր նպատակն է՝ հենվել ոչ թե անհատի, այլ ամբողջ թիմի վրա:Տղաները գիտեն իմ պահանջը՝ հաղթել ոչ թե ամեն գնով, այլ լավ խաղով: Ակնհայտ է առկա խաղակցվածության խնդիրը․ կազմը փոփոխվել է 70%-ով նախորդ մրցաշրջանի համեմատ»:
«Փյունիկ Ակադեմիան» միջազգային դադարից հետո առաջին հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 19-ին՝ տանը ընդունելով «Նոա-2»-ին: